ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.09.2015 16:09
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Սեպտեմբերի 7-ին, ժամը 09.30-ին, Երևանի Արմենակյան փողոցի թիվ 26 հասցեի դիմաց «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՌԱՖ-2203» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՌԱՖ»-ի 2 ուղևորները բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 20.00-ին, «Բոգդան» մակնիշի ավտոբուսի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 08.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթաշեն թաղամասի թիվ 199-րդ դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 16.00-ին, «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Օրբելի փողոցի թիվ 23 շենքի մոտ բախվել է «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենայի:
«Ռենո Լոգան»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով ամբուլատոր բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 11.30-ին, Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 18/3 հասցեի դիմաց «Ֆոլքսվագեն Ջետա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մերսեդես-Բենց CLK-230» մակնիշի ավտոմեքենային:
«Ֆոլքսվագեն Ջետա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 21.20-ին, Երևանի Աճարյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես-Բենց» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 17.30-ին, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 16 տան մոտ վրաերթի է ենթարկել 58-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է դիմել 33-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ Մխչյան գյուղում վթարի է ենթարկվել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 08.30-ի սահմաններում, քաղաքացուհու վարած «Միցուբիշի Չաիրոտ Գրանդիս» մակնիշի ավտոմեքենան Դիտակ-Մխչյան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ոստան-Արտաշատ ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 1973 թ. ծնված Լազար Պ.-ին, տեղափոխել նրան հիվանդանոց, ապա ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 8-ին, ժամը 00.15-ի սահմաններում, «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Մրգավան գյուղի սկզբնամասում բախվել է «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2109»-ի, վերջին էլ՝ առջևում կայանված «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21099»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 09.55-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «աջ թիակի շրջանի ջնջխված վերք, աջ ուսագոտու, նստատեղի և ձախ ծնկան հոդի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 60-ամյա մի կին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 09.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի հրապարակում նա Երևան-Մասիս երթուղու ավտոբուսով երթևեկելիս, ավտոբուսի կտրուկ արգելակելու հետևանքով վայր է ընկել սրահում:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Մասիս-Նորամարգ ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Սևան-Զովաբեր ճանապարհի 6-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Օմեգա» և «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Օմեգա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սևանի Նաիրյան փողոցում վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դեպի Հրազդանի Միկրոշրջան թաղամաս ընթանալիս Վանատուր թաղամասի խաչմերուկում բախվել է հանդիպակաց ընթացող «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 8-ին, ժամը 00.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահմանի 141-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: