ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.02.2016 09:58
Կանեփը հավաքել էր անձնական օգտագործման համար
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1973 թ. ծնված Սպարտակ Ն.-ին:
Խուզարկությամբ նրա տաբատի գրպանից, լուցկու տուփի մեջ, հայտնաբերվել է 2.8 գրամ կանեփանման զանգված:
Սպարտակ Ն.-ն հայտարարել է, որ զանգվածը կանեփ է, որը հավաքել է Փամբակ գյուղի տարածքից՝ անձնական օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: