ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.06.2018 09:57
Դրամապանակ գողացողը հայտնաբերվեց

Հունիսի 17-ին Երևանի ժամանցի կենտրոններից մեկում անհայտ անձը գողացել էր մի քաղաքացու դրամապանակը:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը հնարավոր է կատարած լինի երևանցի, 27-ամյա Գրիգոր Մարտիրոսյանը:
Հունիսի 21-ին նա Երևանի Ադոնցի փողոցից գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին և խոստովանեց կատարածը:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: