ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.09.2016 12:06
Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով տեղափոխվեց Հայաստան
Սեպտեմբերի 13-ին, ժամը 1.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1984 թ. ծնված Սարգիս Կ.-ն, ով 2015 թ. նոյեմբերի 11-ից ոստիկանության Դիլիջանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ 2-րդ մասի և 38-238 հոդվածի /զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելու կամ շորթելու հանցակցություն/ 3-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքներով: