ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.05.2016 11:10
Դանակահարողը հայտնաբերվեց
Մայիսի 9-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել 1976 թ. ծնված Պայքար Վ.-ին «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք և աջ դաստակի 4-րդ մատի հիմային ֆալանգի կտրած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխելու մասին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վաղարշյան փողոցի թիվ 19 շենքի բակում, վիճաբանության ժամանակ, դանակով Պայքար Վ.-ին հարվածել է 1985 թ. ծնված Արման Գ.-ն, ով մայիսի 19-ի երեկոյան ներկայացել է քննչական բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել հանցագործության գործիք դանակը:
Կատարվում է նախաքննություն: