ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.02.2018 16:06
Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքով

Ոստիկանության Արարատի բաժանմունքում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս փետրվարի 27-ին, ժամը 21.00-ին, Արարատ քաղաքի Արարատյան զանգվածի թիվ 9 շենքի շքամուտքից բաժին բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Ռուբեն Ա.-ն, որը 2016թ. օգոստոսի 30-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետի մեղադրանքով: