ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.09.2013 09:41
Դիտեք «02» հաղորդաշարի սեպտեմբերի 26-ի թողարկումը
- Սեպտեմբերի 21-ին 22-րդ անգամ նշեցինք Անկախության տոնը, տարեդարձ, որ հնարավորություն է տալիս վերստին գնահատել և արժեվորել մեր ձեռբերումները, հիշել ու ոգեկոչել նրանց, ովքեր կանգնեցին երկրի ու ժողովրդի ապագայի պաշտպանության դիրքերում, գնահատել նրանց, ովքեր այսօր շարունակում են այդ սրբազան գործը:
- Սեպտեմբերի 24-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Նույն օրը Վլադիմիր Գասպարյանն ընդունեց նաև Վրաստանի ՆԳ նախարարության Թբիլիսի քաղաքի գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալեքսանդր Չիկաիձեի գլխավորած պատվիրակությանը:
- Խարդախությունը հնագույն հանցատեսակ է, բայց ժամանակի հետ նորանալու հատկություն ունի: Ներկայումս, օրինակ, տարածված է ուրիշի անձնագրով ապառիկ գույք կամ համակարգչային տեխնիկա գնելու և չվճարելու հանցավոր հնարքը: Ամեն դեպքում, խարդախության հիմքը ո՜չ օրինազանցի հնարամտությունն է, ո՜չ էլ խաբեության արդիական մեթոդները, այլ մեր քաղաքացիների ապշեցուցիչ դյուրահավատությունը:
- Սեպտեմբերի 24-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը հանդիպեց մայրաքաղաքում գործող տաքսի ծառայությունների տնօրեններին: Նպատակը` ծառայությունների վարորդներին հանցավոր երևույթներից ու գործողություններից զերծ պահելն էր:
- Կյանքն առաջ է գնում, շատ ու շատ գործընթացներ, որոնք ենթադրում էին ժամանակային ու նյարդային կորուստներ, գիտատեխնիկական առաջընթացի շնորհիվ դադարում են ազդել ընդհանրապես: