ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.09.2013 09:23
Դիտեք «Կիրակնօրյա հերթապահ մաս» հաղորդաշարի սեպտեմբերի 22-ի թողարկումը

- Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նոր վարչական շենքի բացումը, որը հերթական կարևոր քայլն է համակարգի ծառայությունների աշխատանքային պայմանների բարելավման, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ճանապարհին:
- Դժվար է բացահայտել մի հանցագործություն, որը կատարվել է 15 տարի առաջ և որի մասին ոչ ոք ոչ մի տեղեկություն չունի:
- Մի պահ պատկերացնենք, թե ինչ կլիներ, եթե ամեն անգամ ընտանյոք հանդերձ բնակարանից բացակայելիս ստիպված լինեինք մեզ հետ վերցնել տանը եղած ողջ գույքը: Ասույթ կա` իմ տունն իմ ամրոցն է: Իսկ եթե ուզում եք, որ ձեր բացակայության ժամանակ էլ այն լինի ամրոցի նման պաշտպանված` դիմեք ոստիկանության ՊՊԳՎ:
- Քսանվեց տարի ազնվորեն ու բոլորեքյան կյանքը նվիրելով ոստիկանության համակարգին ծառայելուն` միշտ էլ փորձում էր ժամանակ գտնել նաև արվեստի համար: Ժամանակը քիչ էր: Վաստակաշատ վետերանը, որ արդեն ստեղծել է արվեստի գործեր, հանրությանը ներկայացավ սեպտեմբերի 19-ին: