ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.07.2013 10:09
Դիտեք «Կիրակնօրյա հերթապահ մաս» հաղորդաշարի հուլիսի 7-ի թողարկումը
-Հուլիսի 6-ին տեղի ունեցավ ոստիկանության Կենտրոնականի բաժնի նոր շենքի բացումը, որը հերթական լուրջ քայլն է համակարգի ծառայությունների աշխատանքային պայմանների բարելավման, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ճանապարհին:
-Օպերատիվ գործողության ժամանակ ակնթարթ անգամ չկորցնելը, ակնթարթային որոշում կայացնելը բեկումնային է լինում: Առանց չափազանցության սա այն գործոնն է, որը հետո հնարավորություն է տալիս վստահեցնելու` օպերատիվ իրավիճակը վերահսկելի է:
-Այսօր էլ ոմանց թվում է, թե ամուսնության նպատակով աղջիկ փախցնելը հնուց եկած գեղեցիկ սովորույթ է, ավանդույթ, այնինչ այս պսևդոավանդույթն ամբողջովին համընկնում է քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի առաջին մասի ձևակերպմանը, որը նախատեսում է երկուսից հինգ տարվա ազատազրկում:
-Շարունակում ենք ներկայացնել ոստիկանության տարբեր ծառայությունների գծով 2012 թվականին լավագույնը ճանաչված աշխատակիցներին: Լավագույն քննիչին հանդիպելու համար մեր նկարահանող խումբը մեկնեց Գյումրի: