Դիտեք «Կիրակնօրյա հերթապահ մաս» հաղորդաշարի դեկտեմբերի 22-ի թողարկումը
- Դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի շրջանառության կանոնակարգման ու ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը նախագահում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
- Նույնիսկ միջնադարում, երբ ավանդույթն օրենքի ուժ ուներ, աղջիկ փախցնելը անօրեն գործ էր: Սրա միակ արդարացված տարբերակը, որ ավելի շուտ բանահյուսության ժանրից է, ծնողների կամքին հակառակ երիտասարդների անսահման սերն էր: Այսօրվա օրենքներով աղջիկ փախցնելը անձի առևանգումն է`քրեական օրենսգրքի ծանր մի հոդված: Իսկ ներկայացվող դեպքում նույնիսկ բարոյական արդարացում չկա, քանի որ աղջկա անհամաձայնությունը այնքան բարձր հնչեց, որ լսելի եղավ նաև պարեկող ոստիկաններին:
Հաճախ է պատահում, որ հիվանդանոց դիմած քաղաքացին մարմնական վնասվածքը ներկայացնում էր որպես դժբախտ պատահար, բացատրում վայր ընկնելով: Այս անգամ էլ, իբր ոչ միայն սայթաքել էր, այլև ընկել ապակու վրա, այն էլ այնքան վարպետորեն, որ վնասել էր թոքը: Ոստիկանները, սակայն, նման հեքիաթների չեն հավատում, և պատահարը դառնում է դեպք:
- Հանցավոր հակում ունեցողների մեջ էլ կան մասնագետներ, որոնք ամբողջ խորությամբ ուսումնասիրում են մի հանցատեսակ, ձեռք բերում հատուկ հմտություններ: Կան հատուկ մասնագիտացած բնակարանային գողեր, գրպանահատներ, կողոպտողներ ու ավազակներ: Կան նաև խարդախներ: Ներկայացվող տեսանյութի հերոսն առաջին անգամ չի հայտնվում մեր հաղորդաշարում, իսկ պատճառը, նախորդի նման, խարդախությունն է:
- 2014 թ. հունվարի 1-ից ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում այլևս ԱՊՊԱ կտրոններ չեն տրամադրվելու: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունների մասին:
- Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Ամանորի տոնին առաջին անգամ հրավառություն օգտագործել են չինացիները. վառոդի գյուտը հենց նրանց է պատկանում: Հիմա էլ օգտագործվող տարատեսակ ճայթիչ-պայթիչները հիմնականում չինական են, իսկ մեր հայրենակիցներից շատերի նախասիրությունները` անհասկանալի: Ոմանք այնքան ջանասիրաբար և այնքան հաճախ են օգտագործում դրանք, որ մոռանում են ամեն մի զգուշություն: Հետևանքները մարմնական վնասվածքների տեսքով գրանցվում են ամեն տարի: Հուսանք, գոնե այս տարի դրանք ավելի քիչ կլինեն: