ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.07.2013 10:49
Դիտելով հեռուստահաղորդումը՝ տուժողը ճանաչել է իրեն կողոպտողին
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած 63-ամյա կինը հայտնել է, որ երեք շաբաթ առաջ իրենց շենքի մուտքում գողացել են իր ոսկյա շղթան, և օրերս դիտելով «Հերթապահ մաս» հեռուստահաղորդումը՝ ինքը ճանաչել է իրեն կողոպտողին:
Ոստիկանները պարզել են, որ տվյալ անձնավորությունը՝ 1986 թ. ծնված Արտակ Ա.-ն, Էստոնական փողոցի թիվ 3 շենքի մուտքում հափշտակել է ոստիկանություն զանգահարած կնոջ պարանոցի ոսկյա շղթան` պատճառելով 450.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն: