ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.12.2018 14:01
Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
«Հետախուզում-2018» համալիր կանխարգելիչ միջոցառման 2-րդ փուլի շրջանակներում, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 18-ին, ժամը 11.00-ին, բաժին է ներկայացել 1986 թ. ծնված Արտյոմ Մ.-ն, որը դեկտեմբերի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար: