ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.09.2018 11:57
Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը կամավոր ներկայացավ ոստիկանություն

Ոստիկանության Կենտրոնական և քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 17-ին, ժամը 11.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Պապ Մ.-ն, որը 2017թ. մայիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: