ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.11.2018 12:53
Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար հետախուզվողը ժամանել է Երևան և ներկայացել ոստիկաններին

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 15-ին, ժամը 03.50-ին, Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բաժնի ծառայողների ուղեկցությամբ կամավոր բաժին է ներկայացել 1985 թ. ծնված Արշավիր Պ.-ն, որը 2017թ․ հուլիսի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով: