ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.12.2016 17:50
Պարգևատրման արարողություն ՊՊԾ գնդում

Ավանդույթի համաձայն՝ այս տարի նույնպես սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ոստիկանության ստորաբաժանումների ծառայողները ստուգարքներ հանձնեցին ֆիզիկական պատրաստականությունից, ինչը լավ առիթ էր ստուգելու ոստիկանների մարզավիճակը և ամփոփելու տարվա ընթացքում արձանագրած արդյունքները:
Դեկտեմբերի 8-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդում անցկացվեց ֆիզիկական պատրաստականությունից առավել բարձր ցուցանիշներ ձեռք բերած մի խումբ ծառայողների մեդալներով և պատվոգրերով պարգևատրելու հանդիսավոր արարողությունը:
Պարգևատրումը կատարեց ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Գառնիկ Հայրապետյանը: