Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.08.2013 10:53
Դիմումներում նշված հանգամանքները չեն հաստատվել
ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում 2013թ. մարտի 20-ին ստացվել է Երևան քաղաքի բնակիչ Հրանտ Հովհաննիսյանի՝ ՀՀ ոստիկանության պետին հասցեագրած՝ դիմումն այն մասին, որ 2013թ. մարտի 10-ին, ժամը 18:30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով Վազգեն Սարգսյան փողոցով երթևեկելիս իրեն թվացել է, որ Ճանապարհային ոստիկանության ՃՈ 1103 կողային համարով պարեկային ավտոմեքենան «կանգ» ազդանշան է տվել: Ինքն իր մոտ եղած տեսախցիկը միացրած վիճակում մոտեցել է ՃՈ տեսուչին, ով տվյալ պահին մեկ այլ վարորդի նկատմամբ կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Պարզելով, որ իրեն չեն կանգնեցրել, ցանկացել է հեռանալ: Այդ պահին պարեկային ավտոմեքենայում գտնվող ՃՈ տեսուչ Ռոբերտ Վարդանյանն իրեն հայհոյել է, այնուհետև հարվածել է դեմքին` պատճառելով մարմնական վնասվածք:
Հ.Հովհաննիսյանը դիմումին կից ներկայացրել է վերոհիշյալ միջադեպի տեսագրությունը և խնդրել պատասխանատվության ենթարկել ՃՈ կարգազանց տեսուչ Ռոբերտ Վարդանյանին:
Միաժամանակ նշել է, որ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նույնաբովանդակ դիմումներ է հասցեագրել տարբեր պատկան մարմինների, այդ թվում՝ ՀՀ Նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ԱԱԾ տնօրենին, ՀՀ ոստիկանության պետին և ՀՀ հատուկ քննչական ծառայութան պետին, սակայն իր դիմումներին ընթացք չեն տվել, բոլոր ատյաններում Ռ.Վարդանյանին հովանավորել են, քանի որ դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել և իր նկատմամբ անմիջապես դատաբժշկական փորձաքննություն չի նշանակվել:
Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, որ 2013թ. մարտի 10-ին, ժամը 18:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության ՃՈ 1-ին սպայական գումարտակի 2-րդ սպայական դասակի տեսուչներ՝ ոստիկանության ավագ լեյտենանտ Ռոբերտ Վարդանյանը և ոստիկանության կապիտան Վանիկ Ղազարյանն իրենց ամրակցված «Տոյոտա Կորոլլա» մակնիշի, «1103» կողային տարբերանշանով պարեկային ավտոմեքենայով ծառայություն են իրականացրել Երևան քաղաքի Կենտրոնականի վարչական տարածքում: Վազգեն Սարգսյան փողոցում վարչական իրավախախտում թույլ տալու համար կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մի ավտոմեքենա: ՃՈ տեսուչ Վանիկ Ղազարյանը մոտեցել է խախտում կատարած վարորդ Ն. Ա.-ին և պարզաբանել կատարած խախտման էությունը, ապա կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ ՃՈ տեսուչ Ռոբերտ Վարդանյանը սահմանված կարգի համաձայն մնացել է ավտոմեքենայում:
Այդ ընթացքում ՃՈ տեսուչ Վ.Ղազարյանին և վարորդ Ն.Ա.-ին է մոտեցել Հրանտ Հովհաննիսյանը և տեսանկարահանող սարքով նկարահանել նրանց: Նա հետաքրքրվել է քաղաքացուն կանգնեցնելու պատճառների մասին և պատասխանը ստանալով՝ հեռացել դեպի իր ավտոմքենան, սակայն, իբր հայհոյանք լսելով` շրջվել ու մոտեցել է պարեկային ավտոմեքենայի ղեկին նստած ՃՈ տեսուչ Ռ.Վարդանյանին և նրանից բացատրություն պահանջել: Ռ.Վարդանյանը պահանջել է, որ Հ.Հովհաննիսյանը հեռանա ու չխանգարի իրենց ծառայությանը: Վ.Ղազարյանի հորդորներից հետո միայն Հ.Հովհաննիսյանը հեռացել է` ասելով, որ Ռ.Վարդանյանն իրեն հայհոյել է և հարվածել:
Ծառայողական քննության ընթացքում պարզվել է նաև, որ Հրանտ Հովհաննիսյանն ու ՃՈ տեսուչ Ռոբերտ Վարդանյանի հայր Ստյոպա Վարդանյանն Արագածոտնի մարզի Ներքին Արթիկ գյուղի նախկին բնակիչներ են և բնակվել են հարևանությամբ: Հրանտ Հովհաննիսյանը վերոհիշյալ գյուղում գտնվող հայրական տունը տարիներ առաջ վաճառել է Ստյոպա Վարդանյանին, սակայն հետագայում մտափոխվել է և հետ պահանջել: Տվյալ հանգամանքը վերադասության կարգով քննարկվել է տարբեր դատական ատյաններում, սակայն վճիռները կայացվել են Ստյոպա Վարդանյանի օգտին, ուստի 2010 թվականից սկսած Հրանտ Հովհաննիսյանը տարբեր պատկան մարմինների դիմում-բողոքներ է հասցեագրել Վարդանյանների նկատմամբ:
Պարզվել է, որ Հրանտ Հովհաննիսյանի նույնաբովանդակ դիմումի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2013թ. ապրիլի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործը, ուստի 2013 թ. ապրիլի 22-ին սկսվել է ծառայողական քննություն, որի ընթացքը կասեցվել է, որոշվել է դրան անդրադառնալ հիշյալ քրեական գործի նախաքննության արդյունքներով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համադրման արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ ոստիկանության կապիտան Ռոբերտ Վարդանյանը Հրանտ Հովհաննիսյանին չի հարվածել, նրա հասցեին չի հայհոյել, ուստի քրեական գործի վարույթը 2013 թ. հունիսի 14-ին կարճվել է` հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ, իսկ Հրանտ Հովհաննիսյանի կողմից Ռոբերտ Վարդանյանի նկատմամբ՝ սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է դատարան:
Վերը նշվածի կապակցությամբ Հրանտ Հովհաննիսյանը բացատրությամբ պնդել է դիմումում նշած հանգամանքները և հավելել, որ նախկինում նույնպես Ռ.Վարդանյանն իր հասցեին հայհոյել է և փորձել է իրեն հունից հանել, սակայն ինքը չի գնացել սադրանքների: Նշել է նաև, որ ինքը ոստիկանության որևէ ծառայողի նկատմամբ բողոք չունի և իր բողոքը ուղված է միայն Ռոբերտ Վարդանյանի դեմ:
ՀՀ ոստիկանության ՃՈ 1-ին գումարտակի 2-րդ դասակի տեսուչ, ոստիկանության կապիտան Ռոբերտ Վարդանյանը ՆԱ վարչությունում տված բացատրությամբ հերքել է Հրանտ Հովհաննիսյանի նշած հանգամանքները և հավելել, որ նա տարբեր ատյաններ անհիմն պատճառներով ներկայացրած դիմում-բողոքներներով նպատակ է հետապնդում վարկաբեկել իրեն. ինքը Հրանտ Հովհաննիսյանին երբևէ չի հայհոյել և չի հարվածել:
Հրանտ Հովհաննիսյանի նշած հանգամանքները հերքվել են նաև ՀՀ ոստիկանության ՃՈ 1-ին գումարտակի 2-րդ դասակի տեսուչ, ոստիկանության կապիտան Վանիկ Ղազարյանի և վերոհիշյալ «ԲՄՎ» ավտոմեքենայի վարորդ Ն. Ա.-ի բացատրություններով, ինչպես և Հրանտ Հովհաննիսյանի կողմից դիմումին կից ներկայացրած տեսագրության ուսումնասիրությամբ, ըստ որի` ՃՈ տեսուչ Ռոբերտ Վարդանյանը Հրանտ Հովհաննիսյանին չի հայհոյում և չի հարվածում:
Ծառայողական քննության ընթացքում Ներքին անվտանգության վարչությունում ստացվել են Հրանտ Հովհաննիսյանի ՀՀ ոստիկանության պետին և ՀՀ ՀՔԾ պետին հասցեագրած 23.05.2013թ. և 31.05.2013թ. թվագրմամբ նույնաբովանդակ դիմումները, որնց կից ներկայացրել է տեսագրություններ և նշել, որ տեսագրություններում արծարծված են ՃՈ տեսուչ Ռ.Վարդանյանի հանցավոր գործողությունները: Դրանց ուսումնասիրությամբ ՃՈ տեսուչ Ռ.Վարդանյանի կողմից ինչպես քրեաիրավական, այնպես էլ կարգապահական բնույթի խախտումներ չեն հայտնաբերվել:
Հարկ է նշել, որ դեռևս 2011թ. դեկտեմբերին Հրանտ Հովհաննիսյանը դիմում է հասցեագրել ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության պետին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ԱԱԾ տնօրենին և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին այն մասին, որ Ռոբերտ Վարդանյանի հայր Ստյոպա Վարդանյանի կողմից բնակարանը և հողատարածքն ապօրինի զավթելու վերաբերյալ ոստիկանության Թալինի բաժնում օբյեկտիվ քննություն չի իրականացվել և իրենց միջև առկա վիճելի հարցերը որակվել են որպես քաղաքացիաիրավական բնույթի հարաբերություն:
Վերոգրյալի կապակցությամբ Ներքին անվտանգության վարչությունում իրականացված ուսումնասիրությամբ Հ.Հովհաննիսյանի դիմումում նշած հանգամանքները չեն հիմնավորվել, ուստի ուսումնասիրության արդյունքները թողնվել են անհետևանք, ինչի մասին դիմումատու Հ.Հովհաննիսյանը գրավոր տեղեկացվել է:
Այսպիսով, կատարված ծառայողական քննությամբ Հրանտ Հովհաննիսյանի դիմումներում նշված հանգամանքները չեն հաստատվել: Դրանք հերքվել են ինչպես ոստիկանության ծառայողներ Ռոբերտ Վարդանյանի, Վանիկ Ղազարյանի, քաղաքացի Ն. Ա.-ի բացատրություններով և դիմումատու Հրանտ Հովհաննիսյանի ներկայացրած տեսագրությունների ուսումնասիրությամբ, այնպես էլ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ:
Ոստիկանության կապիտան Ռոբերտ Վարդանյանը կարգապահական կամ այլ բնույթի խախտում թույլ չի տվել, ղեկավարության կողմից բնութագրվում է դրական:
Ելնելով վերոգրյալից՝ որոշվել է Երևան քաղաքի բնակիչ Հրանտ Հովհաննիսյանի դիմումի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննության արդյունքները թողնել անհետևանք: