ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.02.2019 15:44
Դիլիջանում ոստիկանները 2 տղամարդու բերման են ենթարկել գողություն կատարելու կասկածանքով
Ոստիկանության Իջևանի և Դիլիջանի բաժինների ծառայողները փետրվարի 10-ին, ժամը 08.50-ին Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում, գողություն կատարելու կասկածանքով, կանգնեցրել և Իջևանի բաժին բերման են ենթարկել 1995 թ. ծնված Արմեն Բ.-ին՝ իր վարած «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայով և ուղևոր, 1986 թ. ծնված Քաջիկ Զ.-ին:
Ավտոմեքենայի հետևի նստելատեղին եղել է 1 համակարգիչ, որը, ըստ ստացված տեղեկությունների, գողացել են 1971 թ. ծնված Ալիսա Գ.-ի տնակից:
Արմեն Բ.-ն և Քաջիկ Զ.-ն ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն և ձերբակալվել են:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: