ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.06.2019 14:49
Դիլիջանում ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպք

Հունիսի 4-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկությունն իրացնելով, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 10-րդ պահաբաժնում հայտնաբերել են հատված 3 սոճենի տեսակի թաց կանգուն ծառ, մանրացված 1,2մ երկարության 26 հատ գերաններ: Այնտեղ գտնվող 34-ամյա տղամարդը խոստովանական բացատրություն է տվել, որ փայտանյութը պատկանում է իրեն և ինքը նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, ծառերն ապօրինի հատել, մանրացրել է իր տան բակ տեղափոխելու նպատակով:
Փայտանյութն ի պահ է հանձնվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: