ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.11.2019 14:24
Բացահայտվել է դիզելային վառելիքի գողության դեպք
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ, օդանավակայանի վարչական տարածքի ավտոտեխսպասարկման կետից պարբերաբար դիզելային վառելիքի գողություն կատարելու կասկածանքով, նոյեմբերի 11-ին, ժամը 20.30-ին, օդանավակայանի գծային բաժին բերման են ենթարկել Արմավիրի մարզի 32-ամյա մի բնակչի, որը տվել է խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր: