ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.02.2019 11:05
Ոստիկանները բացահայտեցին Նոյակերտում կատարված անասնագողության դեպքը
Փետրվարի 25-ին ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և Արարատի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելիս պարզվել է, որ փետրվարի 10-ի ժամը 09.00-ից մինչև փետրվարի 17-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում Նոյակերտ գյուղի վարչական տարածքում գտնվող Արարատ գյուղի մի բնակչին պատկանող անասնագոմին կից ցանկապատված տարածքից 1981 թ. ծնված Գասպար Պ.-ն, 1989 թ. ծնված Գրիգոր Ա.-ն և 2001 թ. ծնված Արման Ս.-ն գողացել են 11 ոչխար՝ պատճառելով մոտ 550.000 դրամի վնաս:
Ոստիկանության ծառայողները պարզել են նաև, որ փետրվարի 20-ին, ժամը 20.00-ից 21.00-ն ընկած ժամանակահատվածում, հիշյալ անձինք նույն անասնագոմի դուռ տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրելով՝ գողացել են 5 ոչխար:
Գասպար Պ.-ն, Գրիգոր Ա.-ն և Արման Ս.-ն բերման են ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: