ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.02.2019 13:30
Ոստիկանները բացահայտել են 5 տարի առաջ կատարված գողության դեպքը
2014թ. դեկտեմբերի 20-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր ահազանգել Սյունիքի մարզի Թասիկ գյուղի մի բնակչուհի և հայտնել, որ անհայտ անձն իր գոմից ոչխարներ է գողացել:
Մեկնած ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 01.00-ից 08.00-ն ընկած ժամանակահատվածում, դուռը բացելով, անասնագոմից գողացել են 3 գլուխ ոչխար` պատճառելով 80.000 դրամի նյութական վնաս:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ ս/թ փետրվարի 20-ին պարզվել է, որ գողությունը կատարել է 1966 թ. ծնված Արթուր Ղ.-ն, որը նույն օրը, ժամը 13.00-ին, հրավիրվել է Սիսիանի քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: