ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.05.2019 17:33
Դեղատնից կատարված գողությունը բացահայտվեց
Մայիսի 29-ին, ժամը 11.35-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է զանգահարել մի դեղատան աշխատակից և հայտնել, որ մայիսի 28-ին, ժամը 20.40-ին, անհայտ անձը Կոմիտասի պողոտայում գտնվող դեղատնից գողացել է քսուքներ և վիտամին՝ պատճառելով 46.160 դրամի վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ անհայտ անձը Նորքի 28-ամյա մի բնակիչ է, որը գողությունը կատարել է Դավիթաշեն թաղամասի բնակիչ, 28-ամյա երիտասարդի հետ:
Մայիսի 29-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները երիտասարդներին բերման են ենթարկել բաժին: Նրանք տվել են խոստովանական բացատրություն և մասամբ ներկայացրել գողոնը:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: