ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.12.2014 12:05
Դատարան ներկայանալուց խուսափելու մեղադրանքով հետախուզվողը՝ Բերդում
Դեկտեմբերի 23-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Բազումի և Տավուշի բաժինների ծառայողները Տավուշի մարզի Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում հայտնաբերել և բերման են ենթարկել 1981 թ. ծնված Արեն Ղ.-ին, որը նոյեմբերի 13-ից հետախուզվում էր դատարան ներկայանալուց խուսափելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 1-ին մասի, 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի /6 դրվագ/, 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի /4 դրվագ/ մեղադրանքներով: