ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.04.2018 15:47
Պատժի կրումից խուսափող կին դատապարտյալ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արմինե Մանուկյանին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մալաթիայի քրեական հետախույզները հայտնաբերել են մայրաքաղաքի Տիչինայի փողոցում ու բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին։ Կաշառք տալուն օժանդակելու և խարդախության մեղադրանքներով դատպարտյալ 47-ամյա Մանուկյանի նկատմամբ նախորդ տարվա դեկտեմբերի 8-ին հետախուզական գործ էր կազմվել պատժի կրումից խուսափելու համար։
Բերման ենթարկվելու օրը՝ ապրիլի 10-ին, Արմինե Մանուկյանը տեղափոխվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։