ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.05.2019 15:52
Դավիթաշենի ոստիկանների բացահայտումը
Մայիսի 22-ին ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ 1957 թ. ծնված Հասմիկ Ս.-ն Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններից կատարել է գողություններ:
Բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 20.00-ին Հասմիկ Ս.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ ապրիլ ամսից մինչև մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում Դավիթաշեն թաղամասում գործող սուպերմարկետում, օգտվելով հաճախորդների անուշադրությունից, գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար:
Ձեռնարկվում են միջոցառումներ Հասմիկ Ս.-ի գործողություններից տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: