ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.12.2018 11:00
Դասալքության համար հետախուզվողը հայտնաբերվեց «Շիրակ» օդանավակայանում

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Անիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 3-ին, Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանում հայտնաբերվել և ժամը 22.50-ին բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Սևակ Կ.-ն, որը 1997 թ. մայիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 362 հոդվածի (դասալքությունը) 1-ին մասի մեղադրանքով: