ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.12.2016 10:29
Դանակահարողը ներկայացել է ոստիկանություն, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել հանցագործության գործիք խոհանոցային դանակը
Դեկտեմբերի 3-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել 1970 թ. ծնված Բենիամին Ս.-ի կողմից 1979 թ. ծնված Նարինե Ա.-ին դանակահարելու մասին:
Ձեռնարկված միջոցառումնների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 16.30-ին, Բենիամին Ս.-ն ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել հանցագործության գործիք խոհանոցային դանակը:
Կատարվում է քննություն: