ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.07.2018 11:49
Գյումրիում կատարված դանակահարությունը բացահայտվեց
Ապրիլի 3-ին հաղորդվել էր, որ «մեջքի շրջանի կտրած-ծակած վերքով» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Վարուժան Հ.-ն:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 7-ին՝ ժամը 20.00-ին, պարզվել է, որ ապրիլի 3-ին՝ ժամը 02.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում գտնվող ավտոգազալցակայաններից մեկի դիմաց ծագած վիճաբանության ժամանակ Վարուժան Հ.-ին գրպանի ծալովի դանակով հարվածել և նշված վնասվածքը պատճառել է 1984 թ. ծնված Արսեն Ս.-ն:
Արսեն Ս.-ն ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ:
Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: