ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.05.2013 16:51
Դանակի հարվածներ՝ վիճաբանության ժամանակ /ԼՐԱՑՎԱԾ/
Մայիսի 3-ին, ժամը 02.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գոտկային շրջանի կտրած-թափանցող վերքերով Ավանի Աճառյան փողոցի 15 շենքի բնակարաններից մեկից բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա Հակոբ Մ.-ն, իսկ նույն օրը, ժամը 03.05-ին, «բազմակի կտրած-ծակած վերքեր, ուղեղի ցնցում, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ` նրա տարեկից եղբայրը՝ Հովհաննես Մ.-ն:
Ըստ բժշկի տեղեկանքի` Հակոբ և Հովհաննես Մ.-երը ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Հակոբ Մ.-ն ցուցմունք է տվել, որ մայիսի 3-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Աճառյան փողոցում եղբոր` Հովհաննեսի հետ վիճաբանության ժամանակ, 1995 թ. ծնված Գևորգ Մ.-ն և 1995 թ. ծնված Արթուր Ն.-ն դանակով հարվածել են իրենց` պատճառելով վնասվածքներ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Գևորգ Մ.-ն և Արթուր Ն.-ն կալանավորված են:
Նախաքննությունը շարունակվում է: