ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.04.2019 16:17
Դանակահարություն Սարիգյուղում
Ապրիլի 25-ին, ժամը 22.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժին հաղորդում է ստացվել, որ «մարմնի տարբեր շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերքեր» վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Սարիգյուղի մի բնակչուհի:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, Սարիգյուղ գյուղում իրենց տան բակում քաղաքացուհու ամուսինը՝ 1985 թ. ծնված Սերժիկ Ե.-ն դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:
Ապրիլի 26-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել Սերժիկ Ե.-ն և հայտնել, որ ինքն է ապրիլի 25-ին, ժամը 20.30-ին, Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ պատճառել կնոջը:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: