ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.07.2019 15:01
Կոտայքի ոստիկանները դանակահարություն են բացահայտել
Հուլիսի 22-ին, ժամը 22-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «աջ սրունքի կտրած-ծակած վերք» և «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 17-ամյա և 15-ամյա պատանիներ:
Կոտայքի ոստիկանները մեկնել և պարզել են, որ մոտ մեկ ժամ առաջ, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում ծագած անհիմն վիճաբանության ժամանակ, նրանց դանակով վնասվածքներ է հասցրել աբովյանցի մեկ այլ15-ամյա պատանի: Ժամը 23.40-ին նա բերման է ենթարկվել բաժին, տվել խոստովանական ցուցմունք և ներկայացրել հանցագործության գործիք խոհանոցային դանակը:
Նախապատրաստվում են նյութեր: