ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.06.2019 16:44
Դանակահարություն Վաղարշապատում
Հունիսի 19-ին, ժամը 14.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ շրջանի և նախաբազկի կտրած-պատռած վերք» ախտորոշմամբ Ֆրունզեի փողոցի 6/2 շենքի բակից բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա մի երիտասարդ:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ տղամարդն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Նշանակվել է ԴԲՓ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Շենգավիթի քննչական բաժնի աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզել են, որ իր մոտ եղած դանակով հարվածել և երիտասարդին մարմնական վնասվածք է պատճառել 14-ամյա պատանի, որը հունիսի 20-ին, ժամը 02.00-ին, ներկայացվել է բաժին:
Անչափահասը հանձնվել է ծնողների հսկողությանը:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: