ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.10.2019 09:39
Գումարային հարցերի շուրջ վեճն ավարտվել էր դանակահարությամբ. ոստիկանության բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեպտեմբերի 30-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Շենգավիթի բաժնում բժշկական կենտրոնից հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա մի երիտասարդ:
Օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Տուժողն ի վիճակի չէր բացատրություն տալու: Նրան դանակահարել էին:
Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեց, որոնց արդյունքում պարզվեցին ոչ միայն էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այլև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների հետ, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, պարզեցին, որ Մելիք Ադամյան փողոցի հարևանությամբ գտնվող զբոսայգում, գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, տուժողին դանակահարել է Այգեստանի 9-րդ փողոցի 22-ամյա մի բնակիչ:
Նույն օրը, ժամը 13.50-ին, օպերատիվ տվյալներն իրացնելով` իրավապահները Խորենացու փողոցում հայտնաբերեցին կասկածվողին և բերման ենթարկեցին ոստիկանության Շենգավիթի բաժին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ` դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: