Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.12.2014 15:54
Դանակահարություն Տաթևում
Դեկտեմբերի 7-ին, ժամը 17.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ ստորին շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1992 թ. ծնված Արման Մ.-ն: Վերջինս հայտնել է, որ նշված վնասվածքը ստացել է կոտրած ափսեի վրա ընկնելու հետևանքով:
Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արման Մ.-ն նշված վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Տաթև գյուղի Կենցաղի տան մոտ, վիճաբանության ժամանակ, համագյուղացի, 1965 թ. ծնված Կամո Հ.-ի կողմից դանակով հարվածելու հետևանքով:
Կամո Հ.-ն հրավիրվել է ոստիկանության Գորիսի բաժին, ներկայացրել հանցագործության գործիք դանակը և տվել խոստովանական բացատրություն:
Նույն օրը բժիշկը տեղեկանք է ներկայացրել, որ Արման Մ.-ի մոտ ախտորոշվել է «որովայնի առաջնային պատի կտրած ծակած վերք թափանցող որովայնի խոռոչ, փայծաղի վիրավորում, ներորովայնային արնահոսություն»:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ Արման Մ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին: