ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.05.2014 12:39
Դանակահարություն Ոսկեվազում
Մայիսի 4-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 1987 թ. ծնված Հենրիկ Ա.-ն:
Մայիսի 5-ին, ժամը 03.30-ին, հիվանդանոցից մեկ այլ հաղորդում է ստացվել, որ կտրած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 1992 թ. ծնված Ստեփան Հ.-ն:
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, Աշտարակի բաժնի և Արագածոտնի մարզի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 4-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Ոսկեվազ գյուղի կենտրոնում, վիճաբանության ժամանակ, Ստեփան Հ.-ն դանակով հարվածել է Հենրիկ Ա.-ին և պատճառել վնասվածքներ:
Պարզվել է նաև, որ Ստեփան Հ.-ն դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել նաև վիճաբանությանը մասնակից, 1989 թ. ծնված Հովհաննես Ա.-ին, որը նույն օրը, ժամը 00.20-ին, մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Ստեփան Հ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն: