ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.09.2014 12:12
Դանակահարություն Գորիսում
Սեպտեմբերի 1-ին, ժամը 00.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պարանոցի ձախ և աջ կողմերի կտրած-ծակած վերքեր, կրծքավանդակի ձախ կողմի երկու ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1992 թ. ծնված Թեհմինե Գ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Վերջինիս մայրը հայտնել է, որ դստերը դանակահարել է նախկին ամուսինը`1987 թ. ծնված Նորայր Է.-ն:
Նույն օրը, ժամը 00.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ձախ կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր` թիակի շրջանում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1991 թ. ծնված Մասիս Պ.-ն և հայտնել, որ վիճաբանության ժամանակ իրեն դանակահարել է կնոջ քրոջ նախկին ամուսինը` Նորայր Է.-ն:
Ժամը 01.10-ին Նորայր Է.-ն բերման է ենթարկվել բաժին:
Ոստիկանության քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր: