ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.10.2019 13:17
Դանակահարությունը բացահայտվեց համագործակցության շնորհիվ
Հոկտեմբերի 27-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 18-ամյա մի երիտասարդ որովայնի կտրած-ծակած վերքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 30-ին ինքնակամ բաժին են ներկայացել Մանթաշյան փողոցի բնակիչ 34-ամյա և 36-ամյա եղբայրներ: Նրանք ներկայացվել են քննչական բաժին, որտեղ եղբայրներից մեկը տվել է խոստովանական ցուցմունք, որ հոկտեմբերի 27-ին, ժամը 11.15-ին, իրենց փողոցում վիճաբանելիս ինքն է դանակով հարվածել երիտասարդին:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարում է նախաքննություն: