ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.10.2012 12:08
Դանակահարությունը բացահայտվեց
Ս/թ հունվարի 22-ին, ժամը 21.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1984 թ. ծնված Գարեգին Կ.-ն, որը տանը աշխատելիս դանակով վնասել էր որովայնը:
Մեկնած օպերատիվ խմբին Գարեգին Կ.-ի կինը գրավոր բացատրությամբ հայտնել էր, որ նույն օրը, ժամը 19.00-ին, ամուսինը տան խոհանոցում ավտոմեքենայի պոլիէթիլենային ավտոպահեստամասեր նորոգելու ժամանակ անզգուշաբար խոհանոցային դանակով կտրած-ծակած վնասվածք է պատճառել իրեն` որովայնի ձախակողմյան հատվածում:
Ըստ բժշկի տեղեկանքի` Գարեգին Կ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:
Հոկտեմբերի 2-ին ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 1978 թ. ծնված Արտեմ Դ.-ն հունվարի 22-ին, ժամը 19.00-ին, Սաֆարյան փողոցի թիվ 14/4 շենքի բակում, վիճաբանության ժամանակ, դանակով դիտավորությամբ հարվածել է Գարեգին Կ.-ի ձախ թուլակողի շրջանին և նրա առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Հոկտեմբերի 2-ին Արտեմ Դ.-ն հարցաքննվել է որպես կասկածյալ և տվել խոստովանական ցուցմունքներ:
Նախաքննությունը շարունակվում է: