ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.06.2014 10:45
Դանակահարության փաստով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
Մայիսի 30-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Մեծամորի բաժնի ծառայողները, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արթուր Տ.-ին: Նա բացատրություն է տվել, որ մայիսի 25-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Մրգաշատ գյուղի սկզբնամասում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է 1990 թ. ծնված Վոլոդյա Հ.-ի ն` պատճառելով վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: