ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.07.2013 17:46
Դանակահարողը 4 ամիս անց ներկայացել է ոստիկանություն
Մարտի 3-ին հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել Ն. Գասպարյանին, որը հայտարարել էր, որ «Էրեբունի» թանգարանի մոտ իրեն դանակահարել են:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հուլիսի 5-ին բաժին է ներկայացել 1998 թ. ծնված Մելս Է.-ն և հայտնել, որ մարտի 3-ին, ժամը 20.00-ին, Ազատամարտիկների փողոցում գտնվող զբոսայգում, վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած դանակով հարվածել է վիճաբանության մասնակիցներից մեկին և պատճառել մարմնական վնասվածք:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: