ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.06.2017 09:10
Զենք-զինամթերքի կամավոր հանձնումը շարունակվում է
Ոստիկանության ՊՊԳՎ Արաբկիրի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1954 թ. ծնված Գրետա Դ.-ն հանձնել է 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 100 փամփուշտ, «ՌԳԴ-5» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ և 5,45 մմ տրամաչափի հրացան:
***
Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Իջևանի պահպանության բաժնում 1991 թ. ծնված Արմեն Ե.-ն կամավոր հանձնել է ժապավենով 14,5 մմ տրամաչափի «ԿՊՎԴ» գնդացրի 39 փամփուշտ, 7,62 մմ տրամաչափի «Կարաբին» տիպի 137, 7,62 մմ տրամաչափի «ԱԿՄ» տիպի 327, 5,45 մմ տրամաչափի «ԱԿ-74» 464 փամփուշտ, ինքնաձիգի դատարկ 2 պահունակ ու «Ֆ-1» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի: