ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.05.2017 11:35
«Տոյոտա-Պրադոն» ընկել է Որոտան գետը. կա 2 զոհ
Մայիսի 4-ին, ժամը 9.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Որոտան գյուղի կամրջից ավտոմեքենա է ընկել գետը, ինչի հետևանքով մահացել է երկու անձ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 9-ի սահմաններում, «Տոյոտա-Պրադո 4,5լ» մակնիշի ավտոմեքենան Որոտան գյուղից Գորիս քաղաքի ուղղությամբ երթևեկելիս նույն գյուղի վերջնամասում գտնվող կամրջին չհասած դուրս է եկել երթևեկելի գոտուց և 40.8մ ընթանալով ճանապարհի ձախակողմյան հատվածով ՝ընկել է Որոտան գետը, գլխիվայր շրջվել գետի միջով անցնող խողովակների վրա, ինչի հետևանքով ուղևորներ՝ 1996 թ. ծնված Դավիթ Մկրտչյանը և 1998 թ. ծնված Աստղիկ Մկրտչյանը, տեղում մահացել են, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: