ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.08.2019 13:15
Գողության համար հետախուզվողը հայտնաբերվեց Ծիծեռնակաբերդի խճուղում

Ոստիկանության Արաբկիրի բաժնի և Երևան քաղաքի վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 1-ին, ժամը 17.30-ին, Ծիծեռնակաբերդի խճուղու մոտից հայտնաբերվել և ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 32-ամյա Ռուստամ Մ.-ին, որը օգոստոսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով: