ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.01.2016 17:45
Ամփոփվեցին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից 2015 թվականին կատարված աշխատանքների արդյունքները
Հունվարի 15-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում տեղի ունեցած օպերատիվ խորհրդակցությունը վարում էր ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը:
Ամփոփվեցին 2015 թվականի ընթացքում վարչության եւ ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից կատարված աշխատանքների արդյունքները:
Նշվեց, որ մարզում օպերատիվ իրավիճակը եղել է վերահսկելի, պահպանվել է հասարակական կարգ ու կանոն, իրականացված պրոֆիլակտիկ միջոցառումների արդյունքում հանցագործությունների նախականխման ու կանխման ուղղությամբ ձեռքբերումները եղել են ակնառու:
Անդրադարձ եղավ նաեւ առկա խնդիրներին եւ բացթողումներին, որոնց վերացման ուղղությամբ հնչեցին առաջարկներ, եղան կոնկրետ հանձնարարակններ:
Դրական աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով մարզային վարչության եւ ենթակա ստորաբաժանումների ծառայողներին՝ Սամվել Հովհաննիսյանը կարեւորեց յուրաքանչյուր աշխատակցի անձնական պատասխանատվությունը ծառայության մեջ: