ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


18.11.2014 15:31

Գրպանից հայտնաբերվել է կանեփանման զանգված

Նոյեմբերի 17-ին, ժամը 19.20-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ոստիկանները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Երևանի Կասյան փողոցի թիվ 10 հասցեի մոտից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Գարիկ Ա.-ին, որի անձնական խուզարկությամբ, բաճկոնի գրպանից հայտնաբերվել է թղթով փաթեթավորված, կանաչ, չորացված-մանրացված,  կանեփանման զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն: