ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.05.2019 17:04
Գրպանահատը ներկայացրել է գողացած դրամապանակը
Մայիսի 14-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է զանգահարել 33-ամյա մի քաղաքացուհի և հայտնել, որ Արզումանյան փողոցում թիվ 33 երթուղու ավտոբուսում նկատել է, որ պայուսակից բացակայում է դրամապանակը:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 16.55-ին, Արզումանյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1999 թ. ծնված Արտակ Կ.-ն, որը ներկայացրել է քաղաքացուհու դրամապանակը և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: