ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.02.2014 12:41
Գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների հերթական բացահայտումը
Փետրվարի 12-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Անդրանիկ Խ.-ին: Նա խոստովանել է, որ փետրվարի 5-ից 12-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում, տարբեր երթուղայինների սրահներում, կատարել է 5 գողություն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողներից մեկը 1966 թ. ծնված Գյուլնարա Մ.-ն է, որը հրավիրվել է բաժին և հաղորդում տվել, որ Անդրանիկ Խ.-ն թիվ 58 երթուղային ավտոբուսի սրահում գողացել է իր դրամապանակը:
Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: