ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.08.2019 13:20
Ոստիկանները հայտնաբերեցին աղջկա պայուսակից հեռախոսներ գողացած գրպանահատին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օգոստոսի 4-ին ոստիկանությունում հաղորդում ստացվեց, որ Երևանի 2800-ամյակին նվիրված զբոսայգու մոտ ինչ-որ մեկը մի աղջկա պայուսակից գողացել է բջջային հեռախոսներ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հանցագործությունը մեկ օր անց բացահայտեցին:
Ոստիկաններն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, օգոստոսի 5-ին Մաշտոցի պողոտայից գրպանահատությունը կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկեցին Մարտունիի 37-ամյա մի բնակչի:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Անձնական խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է:
Նախապատրաստվում են նյութեր: