ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.09.2018 14:58
Գրիբոեդովում կատարված կողոպուտի հետքերով
Սեպտեմբերի 1-ի առավոտյան օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Գրիբոեդով գյուղի մի բնակիչ և հայտնել, որ նշված գյուղի Սևակի փողոցում գտնվող իր աղջկա տնից գիշերը գողություն են արել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն գյուղի բնակիչ, ոմն Արմեն, ժամը 01-30-ի սահմաններում տան հետնամասից բաց պատուհանով մտել է ներս, հյուրասենյակի սեղանի վրա դրված փողը հափշտակելուց հետո, հանդիպելով տանտիրուհուն, ձեռքով փակել է նրա բերանը, հրել և դիմել փախուստի:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ոմն Արմենը Գրիբոյեդով գյուղի բնակիչ, 1988 թ. ծնված Արմեն Ս.-ն է, որը նույն օրը, ժամը 10-00-ի սահամններում, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով գյուղից բերման է ենթարկվել և ներկայացվել Վաղարշապատի քննչական բաժին:
Քննությունը շարունակվում է:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: