ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.09.2014 19:04
ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցման ծրագրի անդրանիկ միջոցառում-դասընթացը` Երևանի Գուրգեն Մահարու անվան դպրոցում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նոր ուսումնական տարին Երևանի Գուրգեն Մահարու անվան թիվ 176 հիմնական դպրոցում նշանավորվեց ևս մեկ նշանակալից իրադարձությամբ:
Սեպտեմբերի 10-ի առավոտյան դպրոցի բակում հավաքված աշակերտները կարևոր մի միջոցառման էին պատրաստվում, որը կազմակերպել էր Հայաստանում Լիտվայի դեսպանատունը, դեսպան Էրիկաս Պետրիկասի նախաձեռնությամբ:
Անցկացվեց դպրոցականների համար նախատեսված ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցման ծրագրի անդրանիկ միջոցառում-դասընթացը:
Ծրագրի մեկնարկին ներկա էին ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, ԿԳՆ հանրակրթության վարչության և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ, ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ ՆելլիԴուրյանն ու այլ ոստիկաններ։
Դեսպանատան նախաձեռնությամբ առաջին դասարանցիների համար բերվել էին անվտանգության լուսարձակ գոտիներ, որոնցով երեխաները ճանապարհներին կլինեն տեսանելի և ապահով:
Պատահական չէր նաև այն, որ ծրագրի առաջին քայլերը հենց թիվ 176 դպրոցում են կատարվում` Գուրգեն Մահարու այրու՝ ազգությամբ լիտվացի Անտոնինա Մահարու պատվին էր։
Էրիկաս Պետրիկասը նշեց, որ կարևոր է դպրոցահասակ երեխաների շրջանում անվտանգ երթևեկության հանդեպ պատասխանատվություն սերմանելը, ինչը երեխաների մասնակցությամբ Ճանապարհային պատահարների նվազեցման գրավականն է:
Հյուրերը մասնակցեցին դպրոցի սաների պատրաստած միջոցառմանը։
Նույն օրը Լիտվայի դեսպանատան աշխատակիցները եղան նաև Ճանապարհային ոստիկանությունում:
Լիտվացի հյուրերը խոսեցին վերջին մեկ-երկու տասնամյակների ընթացքում ճանապարհային երթևեկության ոլորտում իրենց երկրում իրականացրած բարեփոխումների և ձեռք բերած հաջողությունների մասին:
Ներկայացրեցին ոլորտում առկա նորարարությունները, որոնք թույլ են տվել զգալիորեն բարելավել երթեկության վիճակը և նվազեցնել ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց հետևանք զոհերի և վիրավորների թիվը: